Karevorinfo  Իրադարձություններ  428

Զինված ռազմական հեղաշրջման խաղադրույք էր դրված․ ձախողվեց Միութենական պետության ՌԴ-ի ծրագիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

21:10 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
Զինված ռազմական հեղաշրջման խաղադրույք էր դրված․ ձախողվեց Միութենական պետության ՌԴ-ի ծրագիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Արցախի քաղաքական ռեսուրսները տնօրինում են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը չէ տնօրինողը։ Բնական է, որ նրանց տեսակետից՝ Մոսկվայի որևէ առաջարկ առանց իրենց չէր կարող իրականացվել։ Դուրս եկան փողոց՝ Մոսկվային ուղերձ տալու, որ Արցախի հետ կապված հարցերն իրենց համաձայնությամբ պիտի կայացվեն, իրենք պետք է մասնակից լինեն այդ կոնսենսուսին: Իրենք մեծ հաշվով ցույց տվեցին, որ 5 րոպե պակաս պետական հեղաշրջման վիճակում են»,- Factor TV-ի հարցազրույցում ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Նրա գնահատմամբ՝ փողոցի ուժերին հարկավոր էր ցույց տալ, որ կան 50-60 հազարանոց ցույցեր, իսկ խաղաղ անհնազանդության ճանապարհը, Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, ընդամենը ֆոն էր․ «Ձեզ թվում է, որ ՀՅԴ-ն հասարակական հիմունքներով․․․ դա քաղաքական ուժ է, որն ունի մեկ գումարտակ զինված մարդ հավաքագրելու հնարավորություն՝ 500 հոգի զինված մարդ։ Ժիրայր Սեֆիլյանը կարող է մոբիլիզացնել 30 զինված մարդու։ Դաշնակցությունը կարող է 500 զինված մարդու հավաքել Երևանում, և դա ազդեցիկ գործոն է»։

Ըստ քաղաքագետի՝ խաղադրույքը զինված ռազմական հեղաշրջման վրա էր դրված, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ ձախողվել է ՌԴ-ի՝ Միութենական պետությունն ընդլայնելու ծրագիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան