Karevorinfo  Իրադարձություններ  170

Գողացել են Տիկնիկային թատրոնի զանգը

Գողացել են Տիկնիկային թատրոնի զանգը

Գողացել են Տիկնիկային թատրոնի զանգը
17:45 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
Գողացել են Տիկնիկային թատրոնի զանգը

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի շենքի դռան առջև տեղադրված բրոնզե զանգը գողացել են։ Factor.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ միայն այսօր են նկատել կորուստը, սակայն, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, նման ենթադրության համար հիմք են ծառայում նաև տարածքը հսկող տեսախցիկների կադրերը։

«Հույս ունեմ, որ զանգը կհայտնաբերվի և չեն հասցնի ձուլել այն։ Այդ զանգը թատրոն եկող երեխաների ուրախությունն էր»,- ասաց Բաբայանը։

Թատրոնի ղեկավարությունը դիմել է ոստիկանություն։