Karevorinfo  Իրադարձություններ  115

Վանեցյանը լքում է ԱԺ-ն․ Մինասյանը և Հովհաննիսյանը՝ Ջհանգիրյանի ձայնագրության մասին․ Լուրեր

16:20 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
Վանեցյանը լքում է ԱԺ-ն․ Մինասյանը և Հովհաննիսյանը՝ Ջհանգիրյանի ձայնագրության մասին․ Լուրեր

  • Արթուր Վանեցյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից։ Ազգային ժողովի «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավարը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին։ Ավելի ուշ նա ներկայացրել է պատճառները, որոնց համաձայն՝ ընտրողները իրենց ձայն են տվել. «իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար, սակայն այս խորհրդարանը դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»։
  • Վանեցյանը նշել է, որ դադարեցնում են նաև համագործակցությունը Պատիվ ունեմ դաշինքի շրջանակում և շարունակելու են պայքարը խորհրդարանից դուրս։ Հիշեցնենք, որ բացի Վանեցյանի Հայրենիք կուսակցությունից, դաշինքի կազմում էին նաև Հանրապետական կուսակցությունը և անկուսակցականներ։
  • Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը այսօր հայտարարել է, որ իրենք իրավասություն չունեն վարույթ սկսել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Հարցին, թե արդյոք ճնշումներ են եղել Վարդազարյանի վրա, Մինասյանը պատասխանել է, որ չեն կարող մեկնաբանել դա, այլապես դա դատական կարող է դիտվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ։
  • Թեմայի վերաբերյալ խոսել է նաև ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ մտահոգություններ ունեն ձայնագրությունը լսելուց հետո։ Այն հարցին, թե արդյոք Ջհանգիրյանը միջամտել է արդարադատությանը, Հովհաննիսյանը պատասխանել է, որ քաղաքական գնահատական կտան այն բանից հետո, երբ ստանան դատախազության ուսումնասիրության արդյունքը։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։