Karevorinfo  Իրադարձություններ  216

ԵՄ-ն համաձայնության է եկել Ուկրաինայի կարգավիճակի հարցում. Bloomberg

15:55 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
ԵՄ-ն համաձայնության է եկել Ուկրաինայի կարգավիճակի հարցում. Bloomberg

Եվրամիության անդամ բոլոր 27 երկրները մտադիր են Ուկրաինային պաշտոնապես շնորհել դաշինքի անդամության թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ երկուշաբթի ԵՄ դեսպանների հանդիպմանը ոչ ոք դեմ չի եղել այս որոշմանը, սակայն Կիևի կարգավիճակի վերաբերյալ համաձայնությունը դեռևս գրավոր ձևակերպված չէ։

Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ առաջնորդները Ուկրաինայի անդամակցության հայտը կքննարկեն հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: Բացի այդ, դաշինքը մտադիր է թեկնածուի կարգավիճակ տալ Մոլդովային, ինչպես նաև Վրաստանին, եթե այն կատարի որոշակի լրացուցիչ պայմաններ։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց, որ Եվրախորհուրդը Ուկրաինային շնորհի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ անհրաժեշտ քայլերի հետագա իրականացմամբ։

Տաթև Ֆռանգյան