Karevorinfo  Իրադարձություններ  153

Մտահոգություններ կան Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը լսելուց հետո. Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:10 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
Մտահոգություններ կան Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը լսելուց հետո. Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մտահոգություններ կան Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը լսելուց հետո»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած գաղտնի արված ձայնագրությանը, որում նա խոսում է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Այդ ձայնագրության մեջ Ջհանգիրյանն ասում է, որ ինքը կարող է գործեր բացել և փակել և չի թողել, որ 2 քրեական գործ բացվի: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ միջամտել են արդարադատությանը, Հովհաննիսյանը նշեց, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը:

«Քաղաքական գնահատական կհնչի, երբ որ կտեղեկանանք դատախազաության ուսումնասիրության արդյունքներին»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: