Karevorinfo  Իրադարձություններ  182

«Թուրքական հոսքը» մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը

14:05 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
«Թուրքական հոսքը» մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը

«Գազպրոմը» հունիսի 21-ից 28-ը դադարեցնում է «Թուրքական հոսք» գազատարով գազի մղումը: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է Korrespondent-ը։

Հաղորդվում է, որ սա պայմանավորված է նախատեսված վերանորոգման աշխատանքներով։ Մինչ գազատարի դադարը՝ Եվրոպա է մղվել 32 մլն խմ գազ՝ 41,7 մլն խմ թողունակությամբ։

Անցած շաբաթ «Գազպրոմը» 60%-ով կրճատել է «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարումները: Դրա պատճառով Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1500 դոլարը։

Միաժամանակ, «Գազպրոմը» կարող է օգտագործել ուկրաինական GTS-ի ​​և «Յամալ-Եվրոպա» գազատարի ազատ հզորությունը, սակայն դա չի անում՝ Եվրոպայում գազային ճգնաժամ ստեղծելով։

Տաթև Ֆռանգյան