Karevorinfo  Իրադարձություններ  119

Ֆինլանդիայի նախագահը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ հանդիպմանն առաջընթաց չի գրանցվել

16:50 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
Ֆինլանդիայի նախագահը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով  Թուրքիայի հետ հանդիպմանն առաջընթաց չի գրանցվել

Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ հանդիպմանը և, հավանաբար, մինչև սեպտեմբեր չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ըստ էության, հանդիպմանը մեծ առաջընթաց չկար (Թուրքիայի և Շվեդիայի հետ հունիսի 20-ի հանդիպմանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում), բայց մենք արդեն գոհ ենք, որ քննարկումը սկսվել է։ Ես չէի ցանկանա կոնկրետ ժամկետներ նշել, սակայն քիչ հավանական է, որ մենք դա կարող ենք անել մինչև սեպտեմբեր»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը՝ հավելելով, որ բոլորին հանդիպելու հնարավորություն ստանալն արդեն իսկ առաջընթաց է, և պայմանավորվել են հանդիպումները շարունակել։

Հավելենք, որ նախօրեին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ՆԱՏՕ-ին Սկանդինվյան երկրների անդամակցության հարցի շուրջ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի պատվիրակությունը հետ չի կանգնել դիրքորոշումից և չի հրաժարվել իր պահանջներից։ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դիմումների շուրջ բանակցությունները շարունակվելու են, և Մադրիդում առաջիկա գագաթնաժողովն այդ առումով վերջնական կետը չէ։ Անկարան դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը և նրանց մեղադրում է քուրդ «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։

Էմմա Չոբանյան