Karevorinfo  Իրադարձություններ  134

Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ գերի ընկած ամերիկացիները խստագույն պատժի չեն արժանանա. Պեսկով

11:15 երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ գերի ընկած ամերիկացիները խստագույն պատժի չեն արժանանա. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել, որ ռուսական գերության մեջ հայտնված ամերիկացի զինվորները, ովքեր որպես կամավոր կռվել են ուկրաինական կողմից, մահապատժի չեն ենթարկվի։ «Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, դա կախված է հետաքննությունից»,- ասել է Պեսկովը MSNBC-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պեսկովի խոսքով՝ այդ ամերիկացիները առնչություն չունեն ուկրաինական բանակի հետ, հետևաբար՝ նրանց վրա չեն տարածվում Ժնևյան կոնվենցիաների դրույթները։

Հունիսի 15-ին բրիտանական Telegraph թերթը հայտնել էր, որ Խարկովի մոտ գերի են ընկել երկու նախկին ամերիկացի զինծառայողներ Ալեքսանդր Դրյուկը և Էնդի Հյունը, ովքեր կամավոր կռվել են ուկրաինական բանակում։

Ավելի ուշ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ուկրաինական կողմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ կապված Ուկրաինայում ռուսների կողմից գերեվարված ամերիկացիների մասին հաղորդումների հետ։

Տաթև Ֆռանգյան