Karevorinfo  Իրադարձություններ  183

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշում կայացնելու

22:20 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշում կայացնելու

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ Հանձնախմբի ներկայացրած միջնորդության՝ ԲԴԽ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Գործի քննությունն ավարտելուց հետո Խորհուրդը (անդամներ՝ Մելիքջանյան, Խաչատուրյան, Բեքմեզյան) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի հունիսի 23-ին՝ ժամը 13։55-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ կասեցված են, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց, որն արվել էր գաղտնի։ Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունում ներկայացված է իր, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի խոսակցությունը, որտեղ այդ պահին դեռևս ԲԴԽ անդամի կարգավիճակ ունեցող Ջհանգիրյանը Վարդազարյանին առաջարկում է հրաժարական տալ պաշտոնից: Հայհոյանքներով ուղեկցվող զրույցում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ Վարդազարյանը քրեական հետապնդման չի ենթարկվի, եթե հրաժարական տա: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին։ ԲԴԽ-ն պաշտոնական հաղորդագրության մեջ, ըստ էության, չի հերքում, որ ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանն է՝ ընդգծելով, որ ձայնագրությունն արվել է առանց Ջհանգիրյանի իմացության։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում»,- նշված է ԲԴԽ հաղորդագրության մեջ։

Արփի Հակոբյան