Karevorinfo  Իրադարձություններ  110

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Էրդողանը կարող է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել

21:50 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Էրդողանը կարող է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ցրել  խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել, որ կարողանա մասնակցել 2023-ի ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, գրում է Ահվալ գործակալությունը։

«Արտահերթ ընտրությունների համար նա պետք է ցրի խորհրդարանը, այնուհետև նա կարող է կրկին առաջադրվել»,- ասել է Քըլըչդաչօղլուն կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Էրդողանը ներկայում պաշտոնավարում է երկրորդ ժամկետով․ սա առավելագույն ժամկետն է, որում նա կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը՝ համաձայն Թուրքիայի սահմանադրության։ Կա մեկ բացառություն, որը սահմանվել է 2017 թվականի հանրաքվեով, այն նաև Էրդողանին օժտել է ներկայիս արտառոց լիազորություններով․ այն է՝ եթե խորհրդարանը քվեարկի նախագահի երկրորդ ժամկետի ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

«Ժողովրդական դաշինքի թեկնածուն Թայիփ Էրդողանն է»,- ասել էր գործող նախագահը հունիսի 10-ին՝ ոչ պաշտոնապես հայտարարելով կրկին առաջադրվելու մտադրության մասին և ստիպելով Քըլըչդարօղլուին հայտարարել իր թեկնածության առաջադրման մասին։ Սահմանադրական սահմանափակումների պատճառով Ընտրությունների Գերագույն խորհուրդը (YSK) կարող է մերժել Էրդողանի դիմումը, եթե նա հայտ ներկայացնի։

Ըստ լրատվամիջոցի՝ խոսակցություններ են պտտվում, որ Էրդողանը պատրաստվում է առաջադրել նախագահի այլ թեկնածուի և համաձայնել ընդդիմության պահանջին՝ հրաժարվել գործադիր նախագահական համակարգից և վերադառնալ խորհրդարանական համակարգի։ Այս դեպքում Էրդողանը կառաջադրվի վարչապետի վերականգնված պաշտոնում։

«Էրդողանը խոսում է այնպես, կարծես ծրագրում է ընտրություններ անցկացնել սովորական ժամանակացույցով, բայց իրականում կլինեն արտահերթ ընտրություններ, և մեր գնահատականներով՝ Էրդողանը կառաջադրվի։ Աստծո կամքով՝ մենք բոլորս նրան թոշակի կուղարկենք, երբ նա դա անի»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցությունների դաշինքն արդեն քննարկել է իր տարբերակները աշնանը կայանալիք արտահերթ ընտրությունների դեպքում։ Դաշինքը հայտնում է, որ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 4-ին կամ 27-ին։

Էմմա Չոբանյան