Karevorinfo  Իրադարձություններ  258

Դատախազությունը և ԲԴԽ-ն՝ Վարդազարյանի ձայնագրության, Բաբայանը՝ ռուս խաղաղապահների մասին․ Լուրեր

19:40 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Դատախազությունը և ԲԴԽ-ն՝ Վարդազարյանի ձայնագրության, Բաբայանը՝ ռուս խաղաղապահների մասին․ Լուրեր

  • Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ռուբեն Վարդազարյանի՝ այսօր հրապարակած ձայնագրության վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ ստուգման։ Իսկ ԲԴԽ-ից հայտարարել են, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, մեջբերում եմ, հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: ԲԴԽ-ից տեղեկացրել են, որ ձայնագրությունը կատարվել է առանց Ջհանգիրյանի իմացության։ Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ, ենթադրաբար, Ջհանգիրյանը հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ հանգիստ կյանքի դիմաց։
  • Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի: Ըստ Բաբայանի՝ այլընտրանք չկա, քանի որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ։ Նախարարը նաև նշել է, որ Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին։ Բաբայանը նշել է, որ անընդունելի է մտածել, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։
  • Այս տարի Հայաստանից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ ապաստանի հայցեր են ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։