Karevorinfo  Իրադարձություններ  177

Մարին Լը Պենը կհեռանա «Ազգային միավորման» առաջնորդի պաշտոնից

20:15 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Մարին Լը Պենը կհեռանա «Ազգային միավորման» առաջնորդի պաշտոնից

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններում հաջող ընտրարշավից հետո ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ այլևս չի ղեկավարի կուսակցությունը, որտեղ նրա «Ազգային միավորումը» (RN) ստացել է 89 մանդատ, գրում է Ինտերֆաքսը։

«Ես չեմ վերադառնա RN-ի ղեկավարությանը: Ես կկենտրոնանամ այս շատ մեծ խմբակցության (խորհրդարանի Ստորին պալատի) նախագահի դերի ուղղությամբ», – ասել է հայտնի աջ ծայրահեղական քաղաքական գործիչը։

Միաժամանակ, Լը Պենը խոստովանել է, որ իրեն զարմացրել է ազգայնականների ռեկորդային արդյունքը, մինչդեռ ակնկալում էր ստանալ մոտ 60 մանդատ Ազգային ժողովում։

«Մենք հույս ունեինք, որ կհասնենք խմբակցության, և մեր մեծ հույսով սպասում էինք, որ կունենանք 60 պատգամավոր։ Ճիշտ է, որ մենք զարմացած ենք մեր հայրենակիցների համախմբվածությամբ ու ցանկության նման արտահայտմամբ, որպեսզի արտագաղթի, անվտանգության, իսլամականության դեմ պաայքարի թեմաները չանհետանան Ազգային ժողովից»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ կոչ կանի իր գործընկեր 89 պատգամավորներին՝ օրինակ լինել այլ քաղաքական գործիչների համար։

«Մենք պետք է լինենք ավելի լավը, ավելի աշխատասեր, ավելի կատարյալ ու արդյունավետ»,- պարզաբանել է Ֆրանսիայի Ազգային ժողովի RN խմբակցության ապագա ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան