Karevorinfo  Իրադարձություններ  198

«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին Նարեկ Մալյանին աղբարկղը գցելու փորձի գործով

17:20 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին Նարեկ Մալյանին աղբարկղը գցելու փորձի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր հրապարակեց «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի և Յուրի Ավագյանի վերաբերյալ գործով դատավճիռը, որով նրանք արդարացվեցին։

Դատարանը ճանաչեց և հռչակեց ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34 -131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելը։

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամների պաշտպան Կարեն Մեժլումյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ տղաներն արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով։

«Տղաները մեղադրվում էին Նարեկ Մալյանին առևանգելու փորձի մեջ, այդ հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում, բայց առևանգումը իր մեջ ներառում է տանել-պահելը՝ կամքին հակառակ։ Մեղադրանքում ընդհանրապես տանել-պահելու մասին խոսք չկար, որովհետև տղաները որպես ակցիա ցանկացել էին Նարեկ Մալյանի գցել մոտակայքում գտնվող աղբամանը։ Մենք գտնում ենք, որ դա որևէ դեպքում չի կարող առևանգում համարվել։ Դատախազությունը, թեև այլ կարծիքի էր, բայց ամեն դեպքում տղաներն արդարացվեցին հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց պաշտպանը։

Մեղադրող դատախազ Սևակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Այսօր էլ Մալյանի փաստաբանը դատարանում կրկնել է, որ «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ պետք է մեղավոր ճանաչվեն։

Այս քրեական գործը հարուցվել էր 2019 թվականի մարտի 4-ին, երբ Երևանի Ամիրյան փողոցում «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը գցել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առևանգման փորձի հոդվածով։

Մեժլումյանի խոսքով՝ երեք տարի շարունակ գործը քննելու պատճառը միգուցե դատարանի ծանրաբեռնվածությունն է եղել։

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն երկրից չհեռանալու մասին։ Ընտրված խափանման միջոցը կվերացվի։

Արփի Հակոբյան