Karevorinfo  Իրադարձություններ  136

ՄԱԿ-ը կրճատել է Աֆրիկային պարենային օգնությունը

18:00 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
ՄԱԿ-ը կրճատել է Աֆրիկային պարենային օգնությունը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ստիպված է կրճատել Աֆրիկայում փախստականների սննդի չափաբաժինը՝ ֆինանսավորման բացակայության պատճառով, հայտնել են կազմակերպությունից:

«Քանի որ գլոբալ սովը գերազանցում է հասանելի ռեսուրսները՝ կերակրելու բոլոր ընտանիքներին, որոնք հուսահատ կարիք ունեն ՊՀԾ-ի օգնությանը, մենք ստիպված ենք որոշում կայացնել՝ կրճատել սննդի չափաբաժինները փախստականների համար, ովքեր իրենց գոյատևման հարցում ապավինում են մեզ: Առանց աշխարհի ամենախոցելի և անտեսված խմբերից մեկին՝ փախստականներին աջակցելու հրատապ նոր միջոցների, շատերը, ովքեր սովի են բախվում, կվճարեն իրենց կյանքով»,- ասել է ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին:

50%-ով կրճատումը վերաբերում է Արևելյան Աֆրիկայում ՊՀԾ-ի կողմից աջակցվող փախստականների երեք քառորդին: Սրանք հիմնականում Եթովպիայի, Քենիայի, Հարավային Սուդանի և Ուգանդայի քաղաքացիներն են:

Տաթև Ֆռանգյան