Karevorinfo  Իրադարձություններ  202

Ռուսաստանը Լիտվայից պահանջել է վերացնել Կալինինգրադի մարզ բեռների տարանցման արգելքը

22:15 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը Լիտվայից պահանջել է վերացնել Կալինինգրադի մարզ բեռների տարանցման արգելքը

Ռուսաստանը Լիտվայից պահանջում է վերացնել իր տարածքով դեպի Կալինինգրադի մարզ բեռների երկաթուղային տարանցման սահմանափակումները, հակառակ դեպքում՝ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ իրականացնել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիրջինիա Ումբրասենը։

Նախարարությունից նշել են, որ Լիտվայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին խիստ բողոք է ներկայացվել և պահանջ՝ անհապաղ վերացնել այդ սահմանափակումները։

«Այդ կապակցությամբ հայտարարվել է, որ եթե առաջիկայում Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջև բեռնափոխադրումն ամբողջությամբ չվերականգնվի, ապա Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՌԴ-ն այդ գործողությունները դիտարկում է որպես բացահայտ թշնամանք Լիտվայի կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտում։

Էմմա Չոբանյան