Karevorinfo  Իրադարձություններ  232

Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան հրաժարվի Սիրիայում նոր ռազմական գործողության ծրագրերից․ Բոգդանով

17:30 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան հրաժարվի Սիրիայում նոր ռազմական գործողության ծրագրերից․ Բոգդանով

Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Սիրիայում նոր ռազմական գործողությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է Lenta-ն։

Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է ձգտել հասնել Անկարայի կողմից գործողության անցկացման հրաժարման։

«Շարունակում ենք նրանց հետ աշխատել։ Հուսով եմ, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի քաղաքական ու դիվանագիտական գծով»,- ասել է Բոգդանովը։

Ավելի վաղ էլ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն էր հայտարարել, որ Ռուսաստանը Թուրքիային խնդրել է հրաժարվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության անցկացումից։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազդարարել էր, որ Անկարան նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրայում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։

Էմմա Չոբանյան