Karevorinfo  Իրադարձություններ  180

Սերժ Սարգսյանի լուսանկարնե՞րն են ազատման պատճառ․Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենը հեռացավ պաշտոնից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:35 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Սերժ Սարգսյանի լուսանկարնե՞րն են ազատման պատճառ․Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենը հեռացավ պաշտոնից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն այսօր, հնարավոր է, վերջին անգամ է բացում իր աշխատասենյակի դուռը։ Արդեն հավաքել է անձնական իրերը։ Հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանից էլեկտրոնային նամակով տեղեկացել է, որ հունիսի 20-ից այլևս պոլիկլինիկայի տնօրենը չէ։ Ասում է՝ քաղաքապետի կողմից որոշումը հաստատված է եղել դեռ հունիսի 2-ին։ Հարց է ուղղում՝ այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետարանն այդ մասին ծանուցել միայն հունիսի 17-ին։

«Ասում են՝ հնարավոր է՝ «մայլբրիով» տեխնիկական խնդիրներ են եղել, չի եկել, բայց կարող էին զանգել հարցնել՝ տեղյա՞կ եք, թե՞ ոչ»,- ընդգծում է Սիսոյանը։

Քաղաքապետարանից Սիսոյանին պաշտոնից ազատելու ընդամենը մեկ հիմնավորում են նշել․ «Քանի որ լավ է աշխատել, ուզում ենք այդ փորձը տեղափոխել մեկ այլ պոլիկլինիկա՝ բարձրացնելով արդյունավետությունը»։

Սիսոյանը չի համաձայնել աշխատանքի անցնել այլ պոլիկլինիկայում, իսկ բուժաշխատողները հունիսի 17-ից գործադուլ էին հայտարարել։ Չնայած բողոքի ակցիային` պոլիկլինիկան այսօր սպասարկում էր քաղաքացիներին։

Քաղաքապետարանից, իմանալով գործադուլի մասին, անցյալ ուրբաթ Սիսոյանին հրավիրել են և հղում անելով օրենքին՝ ասել, որ գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլը սկսելուց առնվազն 14 օր առաջ։ Արդեն նախկին տնօրենի հետ հանդիպել է քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը և, Սիսոյանի խոսքով, ասել․ «Հանգստացրեք ձեր կոլեկտիվին»։

10 տարի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սիսոյանն այս որոշման մեջ այլ պատճառ է տեսնում․ նրա կարծիքով՝ իշխանություններին, միգուցե, վրդովեցրել է այն, որ պոլիկլինիկայի պատերին փակցված են Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի լուսանկարները։ Նոր ղեկավարների նկարները չկան, քանի որ Սիսոյանն ասում է՝ նույնիսկ մեկ անգամ պոլիկլինիկա չեն այցելել։

Սիսոյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է նոյեմբերին, բայց այն հնարավոր է լուծել միակողմանի։ Ըստ Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը:

Պոլիկլինիկայի բուժանձնակազմին էլ քաղաքապատերանից ասել են՝ չորեքշաբթի նոր տնօրենին կներկայացնեն։ Ըստ Սիսոյանի՝ այդ պաշտոնում նշանակվելու է դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը, որն աշխատել է կարդիոլոգիայի ինստիտուտում։

Մինչ այդ, պոլիկլինիկայի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարելու է փորձաքննության գծով տնօրենի տեղակալ Կարինե Հայրապետյանը։

Երևանի քաղաքապետարանից այսօր Factor TV-ին նոր մեկնաբանություն չտվեցին՝ վերահաստատելով նախօրեին արված հայտարարությունը, թե ուզում են Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները ներդնել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկայում։ Նաև վստահեցրին՝ իրականացվող գործընթացում քաղաքական ենթատեքստ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան