Karevorinfo  Իրադարձություններ  255

ԲԴԽ-ն չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցը»

16:15 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
ԲԴԽ-ն չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցը»

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված  ձայնագրության հետ։

«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ ասել էր, որ վերոնշյալ ձայնագրությունը բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։