Karevorinfo  Իրադարձություններ  257

Մինսկում ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվեն ինտեգրման խորացման հարցեր

15:45 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Մինսկում ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվեն ինտեգրման խորացման հարցեր

Հունիսի 20-ին և 21-ին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և մաքսային ու սակագնային կարգավորման ոլորտում փոխգործակցության հարցերին։ Հանդիպմանը քննարկվելու է թվային օրակարգում համագործակցության խորացումը, այդ թվում՝ ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի կատարելագործման հարցերը։

Հանդիպումների արդյունքներով նախատեսվում է ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները, որոնք նախատեսում են եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա զարգացումը։

Տաթև Ֆռանգյան