Karevorinfo  Իրադարձություններ  116

Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի ամենամեծ մատակարարը

14:15 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի ամենամեծ մատակարարը

Ռուսաստանը մայիսին ռեկորդային ծավալով նավթ է վաճառել Պեկինին՝ արդյունքում դառնալով Չինաստան նավթամթերքի ամենախոշոր մատակարարը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ ամիս Չինաստանը Ռուսաստանից ներկրել է գրեթե 8,42 մլն տոննա հում նավթ։ Այս մասին հայտարարել է  Չինաստանի մաքսային ծառայությունը։

Սա նշանակում է, որ մայիսին Ռուսաստանը Չինաստանին օրական գրեթե 2 մլն բարել նավթ է մատակարարել՝ 55 տոկոսվ ավելին տարեկան կտրվածքով և քառորդով ավելի, քան ապրիլին։ Արդյունքում, Ռուսաստանը 19-ամսյա դադարից հետո կրկին դուրս է մղել Սաուդյան Արաբիային առաջին տեղից Չինաստան նավթի մատակարարումների առումով։

Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին՝ չինական ընկերությունները ռուսական նավթը գնում են մեծ զեղչերով։

Էմմա Չոբանյան