Karevorinfo  Իրադարձություններ  164

Ավստրիան կվերագործարկի ածխով աշխատող էլեկտրակայանը՝ ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին

15:10 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Ավստրիան կվերագործարկի ածխով աշխատող էլեկտրակայանը՝ ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին

Ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին Ավստրիան որոշել է վերաբացել ածխով աշխատող էլեկտրակայանը Գրացից հարավ գտնվող Մելլահ կոմուննայում։ Վիեննայի դաշնային կանցլերի գրասենյակը հայտարարել է, որ իշխանություններն աշխատում են երկրի խոշորագույն էլեկտրաէներգետիկ ընկերության՝ Verbund-ի հետ, որպեսզի գազի սակավության դեպքում էլեկտրակայանը փոխարկեն ածխով աշխատողի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Առաջին հերթին մեր նպատակն է ապահովել երկրի պահանջարկը»,- ասել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը՝ հիշեցնելով, որ երկրի գազի 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից։

«Խոսքը պակասող ռուսական գազն այլ աղբյուրներով կամ մատակարարներով փոխարինելու մասին է, որպեսզի կարողանանք շարունակել պաշարներ կուտակել»,- հավելել է նա։

Մելլահի էլեկտրակայանը, որը երկրում ածխով աշխատող վերջին կայանն էր, փակվել էր 2020 թվականի գարնանը՝ կառավարության կողմից էներգիայի աղտոտող աղբյուրներից աստիճանական հրաժարման շրջանակում ամբողջությամբ անցնելու վերարտադրվող էներգիայի աղբյուրներին: Անհրաժեշտության դեպքում, դրա աշխատանքի վերսկսումը Ավստրիային կվերադարձնի ածխի արտադրությունը։ Սակայն, ըստ Ավստրիայի կառավարությանը, էլեկտրակայանի վերափոխարկումը կտևի մի քանի ամիս։

Տաթև Ֆռանգյան