Karevorinfo  Իրադարձություններ  202

ԵՄ-ն նշել է ռուս օլիգարխների սառեցված ակտիվների չափը

13:30 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
ԵՄ-ն նշել է ռուս օլիգարխների սառեցված ակտիվների չափը

ԵՄ պատժամիջոցների արդյունքում ռուս օլիգարխներն ու ինստիտուտները զրկվել են ավելի քան 12,5 միլիարդ եվրո (մոտ 13 միլիարդ դոլար) արժեքով ակտիվների հասանելիությունից: Այս մասին հայտարարել է Արդարադատության հարցերով Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վիգանդի խոսքով՝ ռուս օլիգարխների սառեցված ակտիվների ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ ապրիլի 6,7 միլիարդ եվրոյից հասնելով ավելի քան 12,5 միլիարդ եվրոյի։

Դա պայմանավորված է նրանով, որ վերջին շաբաթներին հատկապես Գերմանիայում հայտնաբերվել և արգելափակվել են Ռուսաստանի Դաշնության օլիգարխներին պատկանող բազմաթիվ օբյեկտներ։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԵՄ խորհուրդը հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք ազդում են տնտեսական հատվածի, ինչպես նաև Ռուսաստանից և Բելառուսից մի շարք ֆիզիկական անձանց վրա: Մոսկվայի համար ամենացավալին կլինի նավթի մասնակի էմբարգոն։

Տաթև Ֆռանգյան