Karevorinfo  Իրադարձություններ  141

Ուկրաինայի արևելքում կատաղի մարտերը շարունակվում են․ Զելենսկի

12:00 երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Ուկրաինայի արևելքում կատաղի մարտերը շարունակվում են․ Զելենսկի

Ուկրաինայի արևելքում կատաղի մարտերը շարունակվում են, Ուկրաինայի պաշտպանները իրականացնում են հիմնական կետերի պաշտպանությունը։ Այս մասին պատերազմի 116-րդ օրվա արդյունքներին հաջորդած տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է korrespondent-ը ։

«Դոնբասում շարունակվում են  շատ թեժ մարտերը։ Ռուսական բանակն այնտեղ ավելի շատ հրետանի, ավելի շատ գրոհային ուժեր է կիրառում։ Բայց Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը, Ավդիեվկան, Կրասնոգորովկան և այլ թեժ կետեր դիմանում են: Մեր մարդիկ այդպիսին են՝ պահում են։ Մեր բանակը դիմանում է»,- ասել է պետության ղեկավարը և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի զինված ուժերին։

Զելենսկին նաև հայտնել է, որ ՌԴ-ն ուժեր է կուտակում Խարկովի ու Զապորոժիեի մարզերում, իսկ Ուկրաինայում վառելիքի հետ կապված իրավիճակը սրելու նպատակով վերսկսել են վառելիքի ենթակառուցվածքների գնդակոծումը։

«Անկասկած, դրան ևս կպատասխանենք»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ն հարձակողական գործողություններ է իրականացնում Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու համար, սակայն ապարդյուն։ Մարտերը շարունակվում են։

Տաթև Ֆռանգյան