Karevorinfo  Իրադարձություններ  230

Շաբաթօրյակ՝ Նորք-Մարաշում․ կենցաղային աղբից մաքրվել է խնդրահարույց 13 տարածք

17:30 կիրակի, 19 հունիսի, 2022 թ.
Շաբաթօրյակ՝ Նորք-Մարաշում․ կենցաղային աղբից մաքրվել է խնդրահարույց 13 տարածք

Հունիսի 18-ին  Երևանի քաղաքապետարանը Նորք-Մարաշ վարչական շրջանում կազմակերպվել էր շաբաթօրյակ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Քաղաքը միահամուռ ուժերով մաքրելու գաղափարին, ինչպես միշտ, միացել էին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն ու տեղի բնակիչները: Նախապես շաբաթօրյակի մասնակիցներին բաժանվել են անհրաժեշտ գործիքներ ու այլ պարագաներ: Սանմաքրման աշխատանքների համատեքստում կենցաղային աղբից մաքրվել է խնդրահարույց 13 տարածք: Շաբաթօրյակի ավարտին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցաններով նաև Նորք-Մարաշի փողոցներն ու բակերն են լվացվել:
Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ գործարկվել է 12 միավոր մասնագիտացված տեխնիկա: Տեղում աշխատանքների ընթացքը վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։