Karevorinfo  Իրադարձություններ  174

Երևան-Սևան ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել

19:20 շաբաթ, 18 հունիսի, 2022 թ.
Երևան-Սևան ճանապարհին բեռնատարը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել

Հունիսի 18-ին՝ ժամը 15։24-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, «Ford Transit» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1972 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Ն․ Ի․-ն (ծնված 1969 թ.) և Լ․ Ի․-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ ինժեներական տեխնիկա: