Karevorinfo  Իրադարձություններ  145

Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկները 11 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել

16:20 շաբաթ, 18 հունիսի, 2022 թ.
Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկները 11 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել

Ռուսաստանի Սոչի քաղաքում օրերս կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 11 ոսկե և մեկ արծաթե մեդալ։

Нет описания.

Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցաշարը մինչև 18 տարեկանների համար էր, և այսպիսի լավ ցուցանիշ ունեցել ենք նաև 5 տարի առաջ։

Нет описания.

«Սիրողական մենամարտերի ժամանակ տալիս են մեդալ, պատվոգիր, իսկ առաջին տեղը զբաղեցրած մարզիկներին՝ նաև գավաթներ։ Սոչի էին մեկնել 15 մարզիկներ, բայց այս անգամ շարքերում աղջիկներ չկային։ Շատ եմ կարևորում մինչև 18 տարեկանների հաջողությունները, քանի որ, եթե մենք մանկապատանեկան դպրոց չունենանք, մեծահասակների հավաքական երբևիցե չենք կարողանալու ձևավորել»,- ընդգծեց ֆեդերացիայի նախագահը։

Нет описания.

Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիան հուլիսին Երևանում կազմակերպելու է քիկբոքսինգի միջազգային առաջնություն, իսկ սեպտեմբերին մարզիկները մասնակցելու են Թուրքիայում կայանալիք Աշխարհի մեծահասակների առաջնությանը։

Нет описания.

«Տարբեր կարգախոսներով մի շարք մրցաշարեր ենք կազմակերպել, օրինակ, անցյալ տարի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջազգային առաջնություն կազմակերպեցինք, որին մասնակցում էին մի շարք երկրներից։ Բացի այդ, տղաները տարբեր մրցաշարերի են մասնակցում, մարզաձևը լայն տարածում է գտել հատկապես ՀՀ մարզերում, դպրոց ունենք նաև Արցախում»,- նշեց Գառնիկ Հայրապետյանը։

30 տարի գործող Ազգային ֆեդերացիան ունի 2200 մարզիկ և քիկբոքսինգի մասնագիտացված 45 դպրոց։

Արփի Հակոբյան