Հունիսի 17-ին ոստիկանություն գրություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանքներ է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: