Karevorinfo  Իրադարձություններ  182

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի հետ

15:05 շաբաթ, 18 հունիսի, 2022 թ.
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Անդրեա Օրլանդոյի հետ. տեղեկացնում են գերատեսչությունից։

«Ընդգծելով երկու նախարարությունների՝ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը՝ կողմերը քննարկել են աշխատանքի և զբաղվածության քաղաքականության վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորություններն, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու զբաղվածության մակարդակի բարձրացումը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից են։ Այս համատեքստում նախարարը կարևորել է աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգի դերը, որի արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտա նպաստել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է նաև մասնագիտության ճիշտ ընտրության, աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք նպատակ ունեն օգնել վերջիններիս մասնագիտական հմտություններն ու կարողությունների զարգացմանը։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի համատեղ ծրագրեր իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի այլ ուղղություններով ևս»,- ասված է հաղորդագրությունում։