Karevorinfo  Իրադարձություններ  181

Հայաստանում շատ դժվար է գտնել որևէ մարդու, որն ընդունում է, թե սխալ է գործել․ ապոլիտիկ զրույց Դավիթ Հակոբյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:05 շաբաթ, 18 հունիսի, 2022 թ.
Հայաստանում շատ դժվար է գտնել որևէ մարդու, որն ընդունում է, թե սխալ է գործել․ ապոլիտիկ զրույց Դավիթ Հակոբյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Re-Armenia» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Դավիթ Հակոբյանը: Նրա կարծիքով՝ ձախողումներ ունեցած երկրներն ունեն երկու ճանապարհ՝ կա՛մ ազնվորեն ընդունում են թույլ տրված սխալները և փորձում են առաջ գնալ, կա՛մ մնում են պարտության բեռի տակ: Որպես հակադիր օրինակներ՝ հաղորդման հյուրը, որը որպես ՄԱԿ-ի պաշտոնյա երկար տարիներ աշխատում էր «պրոբլեմային» երկրներում, ներկայացնում է մի կողմից՝ Ճապոնիան և Գերմանիան, մյուս կողմից՝ Սոմալին:

Դավիթ Հակոբյանը մեծ նշանակություն է տալիս նման ճգնաժամային իրավիճակներում առաջնորդի անձին: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին փախել էր Քաբուլից, չնայած երկրի զինված ուժերը գերազանցում էին թալիբներին թե՛ քանակով, թե՛ զենքի որակով: Իսկ Ուկրաինայի ղեկավար Զելենսկին չէր լքել Կիևը, երբ ռուսական զորքը մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր: Այդ տարբերությունը Factor TV-ի զրուցակիցը բացատրում է նրանով, որ առաջին դեպքում երկրի ղեկավարը կտրված էր իրականությունից, կորցրել էր իրադարձությունների նկատմամբ վերահսկողությունը և անակնկալի էր եկել:

Դառնալով Հայաստանի և Արցախի խնդիրներին՝ Դավիթ Հակոբյանը դարձյալ շեշտում է անձնական առաջնորդության կարևորությունը, որը պետք է զուգակցվի պետական ինստիտուտների ամրապնդմամբ և տեղական նախաձեռնությունների խրախուսմամբ: Այդ առումով նա կարևորում է երիտասարդ սերնդի դերակատարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: