Karevorinfo  Իրադարձություններ  137

Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում ՌԴ քաղաքացիների համար

22:45 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում ՌԴ քաղաքացիների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել  է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ֆոնին առաջարկել է կառավարությանը մշակել ՌԴ քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը՝ նրանց համար մուտքի վիզաներ սահմանելով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին թելեգրամյան իր ալիքում նշել է, որ այս քայլն արվում է՝ «որպես ազգային անվտանգությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքների հակազդման մաս»։

Զելենսկիի հայտարարությունից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ռուսների համար վիզաների տրամադրման որոշումը հաստատվել է Ուկրաինայի նախարարների կաբինետի կողմից։ Վիզային ռեժիմն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

«Անվտանգությունն այսօր առաջնահերթություն է, Ռուսաստանի կողմից սկսված լայնամասշտաբ պատերազմի ֆոնին անհրաժեշտ է ուժեղացնել Ռուսաստանի քաղաքացիների՝ Ուկրաինայի տարածք մուտքի վերահսկման ռեժիմը»,- ասել է Երմակը։

Էմմա Չոբանյան