Karevorinfo  Իրադարձություններ  137

Էրդողանը հայտարարել է Աթենքի նկատմամբ Անկարայի դիրքորոշման կոշտացման մասին

22:30 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Էրդողանը հայտարարել է Աթենքի նկատմամբ Անկարայի դիրքորոշման կոշտացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ լարվածությանը, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը ու Էներգետիկայի և կլիմայի հարցերով առաջատար տնտեսությունների հաջորդ ֆորումին մասնակցելուն, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին և նշել, որ Անկարան հրաժարվել է անցկացնել Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի՝ ընթացիկ տարում նախատեսված նիստը։

«Ավելի կոշտ ուղերձ Աթենքին չէր կարող լինել: Ես ասացի, որ այսուհետ կբանակցեմ միայն ազնիվ հույն քաղաքական գործչի հետ։ Թող նրանք (Հունաստանում) այսուհետ վարվեն այնպես, ինչպես հարմար են գտնում»,- ասել է Էրդողանը:

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով առցանց ձևաչափով մասնակցելու է Էներգետիկայի և կլիմայի հարցերով առաջատար տնտեսությունների հաջորդ ֆորումին։

«Ելույթները նախատեսված են 3 րոպե։ Հնարավորություն կլինի կիսվել շրջակա միջավայրի ու կլիմայի ոլորտի ծրագրերով»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի և նրան մեղադրել  ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան