Karevorinfo  Իրադարձություններ  190

Սա պատմական որոշում է․ Զելենսկին՝ Եվրահանձնաժողովի որոշման մասին

18:15 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Սա պատմական որոշում է․ Զելենսկին՝ Եվրահանձնաժողովի որոշման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովին և նրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ ուկրաինական դիմումին աջակցելու որոշման համար։

«Ես ողջունում եմ Եվրահանձնաժողովի դրական որոշումը թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Սա առաջին քայլն է ԵՄ անդամակցության ճանապարհին, որը, անշուշտ, կմոտեցնի մեր hաղթանակը: Ես շնորհակալ եմ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և ԵՄ յուրաքանչյուր անդամին՝ պատմական որոշման համար: Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքին»,- գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում:

Հունիսի 23-24-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում ԵՄ անդամ բոլոր 27 երկրները կքննարկեն Եվրահանձնաժողովի հանձնարարականը, իսկ միաձայն հավանության դեպքում Ուկրաինային պաշտոնապես կշնորհվի դաշինքին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։

Ավելի վաղ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, անհամաձայնություն էին հայտնել նման քայլին, սակայն եվրոպական ծանր քաշայիններ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան հույս ունեն համոզել ԵՄ դաշնակիցներին։

Տաթև Ֆռանգյան