Karevorinfo  Իրադարձություններ  183

Ռուսական ռազմանավը մուտք է գործել Դանիայի տարածքային ջրեր․ ՌԴ դեսպանը Դանիայի ԱԳՆ է կանչվել

20:40 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Ռուսական ռազմանավը մուտք է գործել Դանիայի տարածքային ջրեր․ ՌԴ դեսպանը Դանիայի ԱԳՆ է կանչվել

Դանիայի զինված ուժերը հայտարարել են, որ ռուսական ռազմանավը Բալթիկ ծովում մուտք է գործել թագավորության տարածքային ջրեր։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով երկրի Զինված ուժերի հայտարարությունը։

Նավը, ենթադրաբար, երկու անգամ մուտք է գործել դանիական Բորնհոլմ կղզուց հյուսիս գտնվող ջրային տարածք։

Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը ևս թվիթերում հայտնել է, որ ուրբաթ գիշեր ռուսական ռազմանավը երկու անգամ խախտել է թագավորության ջրային սահմանը՝ դա անվանելով «սադրանք»։

«Անցած գիշեր ռուսական ռազմանավը երկու անգամ խախտել է Դանիայի ջրային սահմանը։ Սա բացարձակապես անպատասխանատու, կոպիտ և միանգամայն անընդունելի ռուսական սադրանք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անհապաղ Դանիայի ԱԳՆ-ն է կանչվել ՌԴ դեսպանը։

Տաթև Ֆռանգյան