Karevorinfo  Իրադարձություններ  232

Բայդենը չի կարծում, որ ԱՄՆ տնտեսությունում ռեցեսիան անխուսափելի է

21:30 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Բայդենը չի կարծում, որ ԱՄՆ տնտեսությունում ռեցեսիան անխուսափելի է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Associated Press-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ամերիկացիները «շատ ընկճված են» երկամյա կորոնավիրուսային համաճարակի պատճառով, որը հանգեցրել է տնտեսական անկայունության և եղել է գազի գնի կտրուկ աճի պատճառներից մեկը, որը հարվածել է սովորական ընտանիքների բյուջեներին, փոխանցում է VOA-ն։

Նախագահը, սակայն, չի կարծում, որ ԱՄՆ տնտեսությունում ռեցեսիան անխուսափելի է։

Բայդենը նաև իր վրդովմունքն է հայտնել հանրապետական կոնգրեսականների այն հայտարարությունների առնչությամբ, որոնք կարծում են, 40-ամյա առավելագույնին հասած գնաճի պատճառը դարձել է ամերիկյան տնտեսությանը հատկացված անցյալ տարվա օգնության փաթեթը, որը տուժել է COVID-19 համաճարակի հետևանքով: ԱՄՆ նախագահն այս պնդումները «տարօրինակ» է անվանել։ Բայդենը խոստովանել է, որ ամերիկացի ժողովուրդը, ընդհանուր առմամբ, «իսկապես շատ ճնշված է»։

«Նրանք իսկապես իրենց ճնշված են զգում։ Ամերիկացիների շրջանում հոգեկան առողջության պահպանման կարիքը կտրուկ աճել է, քանի որ մարդիկ բախվում են անհանգստության զգացումների: Այն ամենը, ինչի վրա նրանք հույս էին դնում, ձախողվեց։ Բայց մեծ մասամբ դա հետևանք է այն ամենի, ինչ տեղի ունեցավ COVID-ի հետ կապված ճգնաժամի պատճառով»,- ասել է նա։

30 րոպե տևողությամբ հարցազրույցում, որը Բայդենը տվել է  Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, նախագահը մեկնաբանել է տնտեսագետների նախազգուշացումներն այն մասին, որ Միացյալ Նահանգները կարող է անկում ապրել:

Տաթև Ֆռանգյան