Karevorinfo  Իրադարձություններ  105

ԱՄՆ Պետդեպը Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմում չեզոք չի համարում

14:40 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
ԱՄՆ Պետդեպը Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմում չեզոք չի համարում

ԱՄՆ-ը Չինաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմում չի համարում չեզոք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, գրում է Liga.net-ը։

«Մենք անհանգստացած ենք, որ Չինաստանը թեքվում է Ռուսաստանի կողմը։ Մենք ուշադրություն ենք դարձրել ՉԺՀ-ի հայտարարություններին, որ Չինաստանը չեզոք է: Բայց նրա պահվածքը, հռետորաբանությունը, նրա գործողությունները վկայում են ամեն ինչ մասին՝ չեզոքությունից բացի»,- ասել է Փրայսը:

Նա նշել է, որ Չինաստանի ռուսամետ դիրքորոշումը հակամարտության հենց սկզբից է նկատվում։ Փրայսը հիշեցրել է, որ փետվարի սկզբին, երբ Ռուսաստանն իր բանակը մոտեցրել էր Ուկրաինայի սահմաններին, Չինաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին։

«Ավելի քան երեք ամիս է անցել Ուկրաինա ռուսական ներխուժումից, և Չինաստանը դեռ Ռուսաստանի կողքին է՝ չնայած բոլոր վայրագություններին, չնայած բռնություններին և մարդկային կորուստներին, չնայած համաշխարհային հետևանքներին՝ ներառյալ պարենի դեֆիցիտը»,- ասել է Նեդ Փրայսը։

Էմմա Չոբանյան