Karevorinfo  Իրադարձություններ  139

Մոսկվան հայտնել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի նախապատրաստման մասին

16:55 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Մոսկվան հայտնել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի նախապատրաստման մասին

Սիրիական կարգավորմանը նվիրված գագաթնաժողովը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև կարող է կայանալ մինչև օգոստոսի վերջ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, սակայն դիվանագետը չի բացառել նաև դրա հետաձգումը։

«Եթե այն հաջողվի անցկացնել մինչ օգոստոսի վերջ, դա մի բան է։ Սակայն ինչքանով ես եմ հասկանում՝ ավելի ուշ ժամկետներ տեղափոխելու խնդիր կա՝ մինչ այս տարեվերջ»,- ասել է Ալեքսանդր Լավրենտևը։

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Ալի Ասղար Հաջին ավելի վաղ ասել էր, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս գագաթնաժողով կազմակերպել։ Երեք պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Իրանում, հետաձգվել էր կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, հայտնում է գործակալությունը։

Տաթև Ֆռանգյան