Karevorinfo  Իրադարձություններ  123

Չինաստանում շահագործման է հանձնվել երրորդ ավիակիրը

17:45 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Չինաստանում շահագործման է հանձնվել երրորդ ավիակիրը

Չինաստանում շահագործման է հանձնվել երրորդ ավիակիրը, որն անվանվել է Ֆուցզյան՝ ի պատիվ երկրի արևելյան նահանգի։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով 11:00-ին: Այն իրականացվել է ազգային օրհներգի հնչյունների ներքո՝ հաշվի առնելով ավանդույթները։

Ենթադրվում է, որ 80 հազար տոննա տեղաշարժով Fujian ավիակիրը կառուցվել է միայն չինական տեխնոլոգիաների հիման վրա։ Մոտ ժամանակներս նավը կմեկնի առաջին փորձնական ճանապարհորդությանը։

Նախկինում Չինաստանի ռազմածովային ուժերն ուներ երկու ավիակիր։ Դրանցից առաջինը՝ «Լիաոնինգը», կառուցվել է Ուկրաինայից գնված անավարտ խորհրդային ծանր ավիափոխադրող «Վարյագ» հածանավի հիման վրա, երկրորդը՝ «Շանդունը», ստեղծվել է «Լիաոնինգի» հիման վրա։ Երկու նավերն էլ հագեցած են ոչ ատոմական ուժային համակարգով։

Տաթև Ֆռանգյան