Karevorinfo  Իրադարձություններ  190

Թանկյանը, Sons of Apollo-ն և Նոբելյան մրցանակակիրները կգան Հայաստան՝ մասնակցելու Starmus-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:25 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Թանկյանը, Sons of Apollo-ն և Նոբելյան մրցանակակիրները կգան Հայաստան՝ մասնակցելու Starmus-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերին Օպերայի շենքի մոտ ճամբարներ կխփվեն, բայց գիտական։ Հայաստանը սեպտեմբերի 5-10-ը հյուրընկալելու է STARMUS միջազգային փառատոնը․ այն համախմբում է գիտական, տեխնոլոգիական ու մշակութային ոլորտները՝ երկիր բերելով աշխարհռչակ գիտնականների, երաժիշտների ու տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների։

Փառատոնի ծրագրում նախատեսվում են միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում՝ հայաստանյան մի շարք կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։

STARMUS փառատոնը հիմնադիրներն են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։ Factor TV-ն փառատոնին ընդառաջ մասնակցել է Գարիկ Իսրայելյանի մամուլի ասուլիսին և արձանագրել՝ ինչ է սպասվում գիտատեխնոլոգիական ու մշակութային այս իրադարձության ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Հակոբյան