Karevorinfo  Իրադարձություններ  271

Թուրքիան դատապարտել է Գերմանիային՝ Հունաստանին սատարող հայտարարության համար

21:55 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Թուրքիան դատապարտել է Գերմանիային՝ Հունաստանին սատարող հայտարարության համար

Անկարան դատապարտել է Բեռլինի հայտարարություններն ուղղված Թուրքիային՝ Հունաստանի օդային տարածքը խախտելու վերաբերյալ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչի հայտարարության մեջ, որը մեկնաբանել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստիանա Վագների հայտարարությունը։

«Հունաստանն է խախտողը, սակայն հարձակումներ են հնչում Թուրքիայի դեմ, ինչն անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բիլգիչը կոչ է արել գերմանական կողմին, որը պնդում է, որ ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկխոսություն զարգացնելու և ապաէսկալացիա զարգացնելու համար, «չվերածվել այլ երկրների ապօրինությունների գործիքի և կողմնակալ հայտարարություններ չանել հարցերի շուրջ, որոնք իրենց իրավասության շրջանակում չեն»։

Հավելենք, որ վերջին շրջանում բավական սրվել են Հունաստանի ու Թուքիայի հարաբերությունները։ Թուրքական կործանիչներն էլ պարբերաբար խախտում են Հունաստանի օդային տարածքը։

Էմմա Չոբանյան