Karevorinfo  Իրադարձություններ  260

Եվրոպայում գազը թանկացել է մեկ քառորդով

Եվրոպայում գազը թանկացել է մեկ քառորդով

Եվրոպայում գազը թանկացել է մեկ քառորդով
21:00 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Եվրոպայում գազը թանկացել է մեկ քառորդով

Եվրոպական շուկայում գազի գինը կտրուկ բարձրացել է «Հյուսիսային հոսք 1» գազատարով մատակարարումների 60 տոկոս նվազումից հետո, գրում է korrespondent-ը։

Հինգշաբթի՝ հունիսի 16-ին, Նիդեռլանդներում գազի գները բարձրացել են 25%-ով՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 1450 դոլարի կամ 130 եվրոյի` մեկ ՄՎտ/ժ-ի համար:

«Գազպրոմը» կրճատել է մատակարարումները դեպի Եվրոպա՝ դա բացատրելով Կանադայում սպասարկվող Siemens Energy սարքավորումների մատակարարումների հետաձգմամբ։ Գերմանիայի էներգետիկայի կարգավորիչը մերժել է այս բացատրությունը։

«Գազպրոմի» կողմից Գերմանիա մատակարարումների դադարեցումը նախազգուշական ազդանշան է, որը կարող է խնդիրներ առաջացնել Եվրոպայի խոշորագույն տնտեսության համար այս ձմռանը, ասել է երկրի էներգետիկայի կարգավորիչի ղեկավարը։

«Դա կվատթարացնի մեր դրությունը: Միգուցե մենք կկարողանանք հաղթահարել ամառը, քանի որ ջեռուցման սեզոնն ավարտված է: Բայց ծայրահեղ կարևոր է, որ մենք լցնենք պահեստարանները` ձմեռը հաղթահարելու համար», – ասել է Կլաուս Մյուլերը Rheinische Post թերթին:

Տաթև Ֆռանգյան