Karevorinfo  Իրադարձություններ  163

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

17:20 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, գրում է «Անադոլու»-ն։

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուլեսը և նրանց ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովը քննարկել են օրակարգի հրատապ հարցեր՝ շեշտը դնելով տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության վրա։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով նավերի անվտանգ դուրսբերման թեմային, ինչպես նաև թուրքական ռազմաօդային ուժերի երկու A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռների անվտանգ վերադարձին, որոնք պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում են Կիևի շրջանում։

Էմմա Չոբանյան