Karevorinfo  Իրադարձություններ  186

Ավելի քան 40 երկիր Ուկրաինային պաշտպանական օգնություն է տրամադրում․ Բլինքեն

19:00 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Ավելի քան 40 երկիր Ուկրաինային պաշտպանական օգնություն է տրամադրում․ Բլինքեն

ԱՄՆ-ից բացի՝ Ուկրաինային պաշտպանության ոլորտում ուղիղ աջակցություն է ցուցաբերում ավելի քան 40 երկիր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է Unian-ը։

«ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում, ինչպես նաև ավելի քան 40 դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը շարունակում են ուժեղացնել Ուկրաինայի դիրքերը՝ պաշտպանելու իր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, Բլինքենը նաև նշել է, որ դա նպաստում է մարտի դաշտում Ուկրաինայի հաղթանակին, ինչպես նաև բանակցային սեղանի շուրջ նրա դիրքերի ամրապնդմանը։

Բլինքենը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ խիստ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ուժեղացրել են ՆԱՏՕ-ի պաշտպանությունն արևելյան թևում և «պատմական մակարդակի ռազմական և այլ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»։

Նախօրեին էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։

Էմմա Չոբանյան