Karevorinfo  Իրադարձություններ  187

Ռուսաստանը փորձում է Թուրքիային համոզել՝ զերծ մնալ Սիրիայում նոր ռազմական գործողությունից

18:10 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը փորձում է Թուրքիային համոզել՝ զերծ մնալ Սիրիայում նոր ռազմական գործողությունից

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան քննարկել են Սիրիայի հյուսիսում թուրքական հնարավոր նոր ռազմական գործողության անցկացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, գրում է Lenta-ն։

«Խորհրդակցությունները շարունակվում են։ Երեկ բավական ինտենսիվ շփումներ են եղել, մենք խոսել ենք գրեթե բոլոր պատվիրակությունների հետ՝ իրանական, թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, կենտրոնացած էր Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու՝ Թուրքիայի մտադրության ուղղությամբ»,- ասել է նա։

Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության դիմելու։

«Հատուկ ուշադրություն է հրավիրվել Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու՝ Թուրքիայի մտադրության վրա, նախագահ Էրդողանի կողմից հայտարարված 30 կմ անվտանգության գոտու ստեղծմամբ։ Մենք մեր կողմից փորձեցինք համոզել նրանց, որ անհրաժեշտ է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության դիմելու, քանի որ դա կարող է հանգեցնել բռնության էսկալացիայի»,- ասել է նա Նուր Սուլթանում Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով բանակցությունների շրջանակում։

Ավելի վաղ էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան համոզված է, որ Թուքիայի նոր գործողությունը չի նպաստի Սիրիայում կայունությանն ու անվտանգությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն են իրականացնելու։

Էմմա Չոբանյան