Karevorinfo  Իրադարձություններ  198

Ողջունում եմ ԵՄ միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման համար․ Սալոմե Զուրաբիշվիլի

17:30 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Ողջունում եմ ԵՄ միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման համար․ Սալոմե Զուրաբիշվիլի

Հարավային Կովկասը կարող է դառնալ ավելի կարևոր տարածաշրջան, եթե այստեղ հաստատվի երկարատև խաղաղություն։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվի IX գլոբալ ֆորումում ելույթում։

«Ես ողջունում եմ ԵՄ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»,- ասել է նա։

Վրաստանի նախագահը նաև  նշել է, որ ԵՄ-ն պետք է աջակցի երկրներին, որոնք արդեն իսկ ԵՄ անդամակցության թեկնածու են, քանի որ դա է համագործակցության ընդլայնման և ամրապնդման ճանապարհը։

«Ուկրաինայում իրավիճակը կրկին ցույց է տվել միջազգային հանրության համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը»,-ասել է Զուրաբիշվիլին։

Հավելենք, որ Բաքվում գտնվող Վրաստանի նախագահը այսօր հանդիպել է  նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան