Karevorinfo  Իրադարձություններ  143

Ֆրանսիական էներգետիկ Engie ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման մասին

19:45 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Ֆրանսիական էներգետիկ Engie ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման մասին

Ֆրանսիական էներգետիկ և գազային Engie ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման մասին, սակայն սպառողների համար որևէ հետևանք չի եղել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

«Մենք գազի մատակարարումների նվազում ենք նկատել Ռուսաստանի կողմից կիրառված արտահանման նոր սահմանափակումներից հետո, սակայն իրավիճակը չի ազդել հաճախորդների վրա»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Իր հերթին, ռուսական «Գազպրոմը» հունիսի 14-ին հայտնել էր, որ կարող է կիրառել «Պորտովայա» ճնշման կայաններում գազ մղող միայն 3 ագրեգատները՝ գերմանական Siemens ընկերության աշխատանքի հապաղման պատճառով։ Հաջորդ օրը ռուսական ընկերությունը հայտարարել է, որ «Պորտովայա»-ում կանգնեցնում է Siemens-ի ևս մեկ գազատուրբինը և հունիսի 16-ից կարող է օրական 67 մլն խմ-ից ոչ ավելի մատակարարել «Հյուսիսային հոսքին»՝ նախատեսված 167 մլն-ի դիմաց։

Տաթև Ֆռանգյան