Karevorinfo  Իրադարձություններ  252

Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ․ ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա

13:25 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ․ ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ: Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Ռեկորդի սահմանմանը հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարության և ՃԿՊԱ֊ի աշխատակիցներ: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Յուրի Սաքունցին և մաղթել նորանոր հաջողություններ: Նախորդ անգամ ՃԿՊԱ-ի դասախոսը ճկույթով տեղաշարժել էր 33 տոննա կշռով մետրոյի վագոնը: Առաջիկայում Գինեսի, Դյուցազնագրքի և միջազգային տարբեր մրցաշարերի բազմակի ռեկորդակիրը պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ՝ ճկույթով տեղաշարժել ուղղաթիռ»,- ասված է հաղորդագրությունում։