Վերանորոգումից հետո վերաբացվել է Աբովյանի Քաղաքային մարզադաշտը։
Վերաբացման արարողությանը մասնակցել է ՀՖՖ 30-ամյակի առիթով Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
«Հույս ունեմ` հուլիսին կբացենք նաև Վանաձորի քաղաքային մարզադաշտը»,- ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։