Karevorinfo  Իրադարձություններ  124

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիային չեն բավարարում ՆԱՏՕ-ի հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացրած փաստարկները

20:00 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիային չեն բավարարում ՆԱՏՕ-ի հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացրած փաստարկները

Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից թուրքական կողմին ներկայացված փաստարկները՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ, հեռու են Անկարայի սպասելիքներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Նորվեգիայի և Իռլանդիայի իր գործընկերների հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից Թուրքիային ուղարկված փաստաթղթերը՝ կապված ՆԱՏՕ-ին նրանց անդամակցելու դիմումների հետ, շատ հեռու են մեր սպասելիքներից»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները Ստոկհոլմին եւ Հելսինկիին, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը տեղեկացրել են թերությունների մասին։

Պատասխանելով հարցին, թե որքա՞ն ժամանակ Թուրքիան դեմ կլինի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Չավուշօղլուն պատասխանել է, թե դա կախված է այդ երկրների՝ Անկարայի կողմից հնչեցված պահանջները կատարելու պատրաստակամությունից։

«Այժմ մեզ պետք է համաձայնության գալ, թե ինչպես և որտեղ այդ երկու երկրները կարդարացնեն մեր սպասելիքները»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան