Karevorinfo  Իրադարձություններ  171

Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Ուկրաինա

11:00 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

RaiNews24 հեռուստաալիքը հրապարակել է գնացքի խցիկում սեղանի շուրջ նստած երեք առաջնորդների լուսանկարը:

Քաղաքական գործիչները Կիև են ժամանել, ենթադրաբար,Վարշավայից։  Անվտանգության նկատառումներից ելնելով այս ուղևորության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Մակրոնը վերջերս այցելել էր Ուկրաինայի երկու հարևան երկրներ՝ Ռումինիա և Մոլդովա։
Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ռումինիայում՝ այնտեղ տեղակայված ֆրանսիական զորքերի հետ հանդիպումից հետո, Մակրոնն ասել էր, որ Եվրամիությունը պետք է հստակ քաղաքական ազդակներ ուղարկի Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին, ովքեր արդեն մի քանի ամիս է՝ հերոսաբար դիմադրում են։

Եվրոպացի երեք առաջնորդները կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սա եվրոպացի առաջնորդների առաջին այցն է Ուկրաինա Ռուսաստանի փետրվարյան ներխուժումից հետո: Ուկրաինայում արդեն եղել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Այցն ընթանում է Կիևի՝ ԵՄ անդամության ձգտումների ֆոնին։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ մոտ ապագայում խորհրդատվություն կտրամադրի Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան