Karevorinfo  Իրադարձություններ  577

Աննա Վարդապետյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու. նա վաղը կհանդիպի ՔՊ-ականներին

22:40 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
Աննա Վարդապետյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու. նա վաղը կհանդիպի ՔՊ-ականներին

Factor.am-ի տեղեկություններով իշխանությունները ցանկանում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Վաղը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Աննա Վարդապետյանի հանդիպումը: ՔՊ-ից երկու պատգամավոր, անանուն մնալու պայմանով, հաստատեցին Factor.am-ի  տեղեկությունները՝ նշելով, որ խմբակցության ղեկավարությունից, հանդիպման մասին տեղեկացնելով, շեշտել են, որ Աննա Վարդապետյանի առաջադրման և նրա հետ հանդիպման մասին տեղեկություններն առայժմ չհրապարակեն:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Աննա Վարդապետյանից և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Նա ընտրվել էր ՀՀԿ իշխանության օրոք: Չնայած Նիկոլ Փաշինյանի սուր քննադատություններին, Դավթյանը Փաշինյանի իշխանության գալուց հետո շարունակեց պաշտոնավորել:

Նարեկ Կիրակոսյան